2025-01-22 13:20
Լրատվական գործակալություններ
Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտի ուղևորվելուց
Բրիտանիայի կառավարությունը իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի հետ հարաբերություններում պահպանվող լարվածության պատճառով։
Տեղեկության մեջ նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանը մնում է փակ։ Խորհուրդ է տրվում խուսափել ցանկացած ուղևորությունից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արևելյան սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Դա կապված է երկու երկրների միջև հակամարտության հետ։ Հյուպատոսական աջակցությունն այդ շրջաններում խիստ սահմանափակ է։
Բրիտանիայի իշխանություններն այցելության համար վտանգավոր են համարում նաև Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի միջև ճանապարհի տեղամասը։ Նշվել է նաև, որ հայ-թուրքական սահմանը մնում է փակ՝ չնայած Երևանի և Ստամբուլի միջև ավիաչվերթների առկայությանը։
News.am