Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԳՆՈՒՄ ԵՐԿՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ
Աշխարհում ազգային շահերի պաշտպանությանն ուղղված մոտեցում է առաջ մղվում, մինչդեռ Հայաստանի ներկա իշխանություններն այլ մոտեցմամբ են առաջնորդվում։ Այս մասին հունվարի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
Խոսքը, ըստ նրա, զիջումների և Հայաստանի ազգային շահերի զիջման մասին է։ Միևնույն ժամանակ, իշխանությունները չեն վարանում հնչեցնել «սուտ հայտարարություններ, թե իրենք գնացել են խաղաղության ճանապարհով»։ «Փաստորեն, այդ «խաղաղության» տակ թաքնված են բոլոր հնարավոր առավելագույն զիջումները։ Ակնհայտ է, որ ներկա իշխանությունները ոչ միայն չեն ընկալում աշխարհաքաղաքական գործընթացները և համարժեք չեն ներկա իրավիճակին, այլև ցուցաբերում են տրամագծորեն հակառակ վարքագիծ»,- նշել է Մինասյանը։