Թրամփը Դավոսի ելույթում ասել է, որ կցանկանար հանդիպել Պուտինին և «վերջացնել պատերազմը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում հեռակա ելույթի ժամանակ ասել է, որ «կցանկանար հնարավորություն ունենալ շուտով հանդիպելու նախագահ Պուտինի հետ՝ այս պատերազմին վերջ տալու համար»։ Այսն մասին հաղորդում է NBC News-ը։

«Դա ոչ թե տնտեսական կամ որևէ այլ տեսանկյունից։ Սա միլիոնավոր կյանքերի վատնման տեսանկյունից է»։- ասել է Թրամփը:

Նշելով, որ ինքը տեսել է տեղի ունեցողի լուսանկարները՝ Թրամփն ասել է, որ «սա արյունահեղություն է, և մենք իսկապես պետք է դադարեցնենք այս պատերազմը», թեև նա չի նշել որևէ պլան, թե ինչպես է իր վարչակազմը նախատեսում վերջ տալ Ուկրաինայում պատերազմին։

News.am