Ռուբիոն Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը, հաղորդում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններին և Սիրիայում տիրող իրավիճակին։

News.am