ՖԻԴԵ-ն ՌԴ շախմատիստներին թույլ է տվել մասնակցել թիմային մրցումներին
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Ռուսաստանի և Բելառուսի շախմատիստներին թույլ կտա մասնակցել մինչև 18 տարեկան և սահմանափակ հնարավորություններով խաղացողների մրցումներին; Որոշումը հրապարակվել է կազմակերպության կայքում։
ՖԻԴԵ-ի խորհուրդը ֆեդերացիայի նախագահի տեղակալին հանձնարարել է հաստատել չեզոք թիմերի ընդունելության և ձևավորման կոնկրետ պայմանները:
Բացի այդ, հանձնարարվել է հաստատել, որ անհատական մրցումներում չեզոք մարզիկների ազգային խորհրդանիշների նկատմամբ արդեն գոյություն ունեցող բոլոր սահմանափակումները կկիրառվեն չեզոք մարզիկներից կազմված թիմերի նկատմամբ:
Հիշեցնենք` ՌԴ–ի հայտարարած ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո ՖԻԴԵ-ն ՌԴ ներկայացուցիչներին արգելեց մասնակցել թիմային մրցումներին։ 2022 թվականի մարտին կառույցը Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ թվել անհատական մրցաշարերում հանդես գալ միայն չեզոք կարգավիճակով։
Sputnik Արմենիա