Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ենթադրում է, որ հասարակական տրանսպորտը կիբերհարձակման է ենթարկվել

Վրաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում խափանում է եղել, ինչի հետևանքով ճանապարհորդությունները ժամանակավորապես անվճար են դարձել։ Քաղաքային իշխանությունները կարծում են, որ կիբերհարձակում է իրականացվել, հայտնում է Вестник Кавказа-ն։

Վրաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը որոշ ժամանակով դարձել է անվճար վալիդատորների անսարքության պատճառով, հայտնել են քաղաքի քաղաքապետարանից։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ենթադրում է, որ կիբերհարձակում է տեղի ունեցել։ Հետաքննություն է սկսվել։ «Ամենայն հավանականությամբ, կիբերհարձակում է իրականացվել վճարային համակարգի վրա։ Ինչպես և ում կողմից, դա միանշանակ կպարզի հետաքննությունը»։

Որոշ ժամանակ անց քաղաքային ծառայությունները կարողացան գլուխ հանել խնդիրներից, և տրանսպորտային աշխատանքները վերսկսվեցին սովորականի պես:

News.am