Պենտագոն․ Թրամփի հրամանը չի ազդի Ուկրաինային զենքի մատակարարումների վրա

Միջազգային օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը չի ազդում Ուկրաինային զենքի մատակարարումների վրա։ Պենտագոնից այս մասին հաստատել են «Ամերիկայի ձայն»-ի ուկրաինական ծառայությանը։

«Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնությունը չի ենթարկվում արտաքին օգնության մասին վերջին հրամանագրի հետ կապված սահմանափակումների, քանի որ այն վերաբերում է միայն զարգացման ծրագրերին, այլ ոչ ռազմական օգնությանը», - ասվում է ՊՆ-ում։

News.am