2025-01-27 14:27
Լրատվական գործակալություններ
Չալաբյանը երևանցիներին հորդորել է նյութապես աջակցել տրանսպորտի թանկացումը բոյկոտողներին
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը երևանցիներին հորդորել է նյութապես աջակցել տրանսպորտի թանկացումը բոյկոտողներին։
Այսօր հունվարի 27-ին տեղի ունեցած ասուլիս-ակցիայի ժամանակ նա ասել է, որ հույս ունի բոյկոտի համատարած լինելու։ «Մեր կոչն ու հանձնառությունն է նյութապես աջակցել բոյկոտ իրականացնող քաղաքացիներին։
Դա հավելյալ լծակա, որ քաղաքացիները առանց վարանման միանան բոյկոտի գործողություններին։ Փետրվարի մեկին քիչ ժամանակա մնացել, օրը կգա ու կտեսնենք հանրային արձագանքը։ Հուսով եմ՝ բոյկոտը համատարած կլինի»,- ասել է Չալաբյանը ակցիայի ժամանակ։
Armenia Today