ԵՄ ԱԳ նախարարները դադարեցրել են վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների առանց վիզայի ռեժիմը
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները պաշտպանել են վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար վիզային ռեժիմի ազատականացումը կասեցնելու որոշումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի մոտ օրերս, հայտնում է SOVA-ն։
Նշենք, որ հունվարի 27-ին Բրյուսելում կայացել է ԱԳ նախարարների խորհրդի նիստ։ Վրացական դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու համար անհրաժեշտ էր միայն 15 ձայնի` որակավորված մեծամասնության համաձայնությունը։
Ինչպես և սպասվում էր, Հունգարիան և Սլովակիան դեմ են արտահայտվել որոշմանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի վերջին, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, պայմանավորվածություն է ձեռք բերվել կասեցնել Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am