Последние новости

Ադրբեջանը կարող է մասնակցել Թուրքիայի գործողությանը Սիրիայի քրդերի դեմ․ ԶԼՄ

Ադրբեջանը կարող է մասնակցել Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը։ Այս մասին գրում է Turan պարբերականը:

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, հատուկջոկատայինների նախկին հրամանատար Հիքմեթ Միրզոևի գլխավորած պատվիրակությունը ժամանել է թուրք-սիրիական սահման, հանդիպել թուրքական բանակի հատուկ ուժերի հրամանատարության հետ:

Քննարկվել են համագործակցության և համակարգման, փորձի փոխանակման հարցեր: Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական իշխանություններ պատրաստակամություն են հայտնել «Սիրիայի վերականգնման» հարցում օգնել Թուրքիային՝ պարբերականը չի բացառում, որ խոսքը քրդերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու մասին է։

Հիշեցնենք, որ Անկարայում վերջին ամիսներին բազմիցս հայտարարել են, որ կարող են ռազմական գործողություններ սկսել Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության ստորաբաժանումների դեմ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ