Մենք կհեռացնենք Փաշինյանին․ Շարմազանով
Փաշինյանը քաղաքականապես սնանկ է, Թուրքիայից և Ադրբեջանից բացի այլ աջակցություն չունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նրա գնահատմամբ՝ նույնիսկ Փաշինյանի թիմում են հասկանում, որ նա Հայաստանը տանում է դեպի կործանում։
«Մենք կհեռացնենք նրան, ես չեմ ուզում կենացներ ասել, ժամանակ և վայր նշել։ 2025-ը շատ ծանր տարի է լինելու Փաշինյանի կառավարության, բայց նաև Հայաստանի համար։ Փաշինյանի օրոք Հայաստան չի լինի, դասական իմաստով այն այլևս չկա։
Փաշինյանի հեռացման հարցում կա քաղաքական և հասարակական կոնսենսուս։ Խնդիրն այն է, որ այս կոնսենսուսի դերակատարները մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և միավորվեն՝ Հայաստանը Փաշինյանից ազատագրելու հարցում»,- հավելել է Շարմազանովը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am