Հայաստանում բնակարանների շահագործման հանձնման ծավալը 2024 թվականին աճել է գրեթե 90%-ով․ ԵՏՀ
ԵԱՏՄ-ում բնակարանների շահագործման հանձնման ծավալը 2024 թվականի հունվար-նոյեմբերին 2023 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1%-ով։
Ըստ ԵՏՀ մամուլի ծառայության՝ աճ է նկատվում Հայաստանում (89,0%), Ղազախստանում (8,3%), Ղրղզստանում (7,1%), Ռուսաստանում (0,7%) և Բելառուսում (0,4%)։
2024 թվականի հունվար–նոյեմբերին Ռուսաստանին բաժին է ընկել ԵԱՏՄ անդամ երկրներում շահագործման հանձնված բնակարանների ընդհանուր ծավալի 81,2%-ը, Ղազախստանին՝ 14,1%, Բելառուսին՝ 2,9%, Ղրղզստանին՝ 1,0%, Հայաստանին՝ 0,8%։
Ավարտված շինարարական աշխատանքների ծավալը 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է Ղրղզստանում (29.8%), Ղազախստանում (10.3%), Բելառուսում (8.0%), Հայաստանում (2.7%) և Ռուսաստանում (2.0%)։ Բեռնաշրջանառությունը՝ Ղրղզստանում (5,9%), Ղազախստանում (1,9%), Բելառուսում (1,9%) և Ռուսաստանում (0,1%)։
Լուրեր Հայաստանից - NEWS.am