Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդից։

Նշենք, որ 2024թ հոկտեմբերին այն ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, մեկնաբանելով Արզումանյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ասել էր, թե վերջինս նախաքննության ընթացքում տասնյակ փաստարկներ է բերել, տասնյակ մարդկանց է վկայակոչել, որոնք ստուգվել են, ու պարզվել է, որ դրանք օբյեկտիվ իրականության հետ կապ չունեն։

Ըստ Քյարամյանի՝ Արզումանյանի` տվյալները խեղաթյուրելու և վկաների վրա ազդեցություն ունենալու քայլերը ոչ միայն հարցաքննություններով են հիմնավորվել, այլ նաև այլ գործողությունների արդյունքով։