ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ «ԳԵՂԻ OPEL-ՆԵՐՈՎ ՀԱՄԲԱԼՆԵՐ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԱՎԻՆՅԱՆԻ ՀՈՐԸ․ ԶԼՄ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի Opel-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին, հայտնել է «Հրապարակ»-ը։

Ըստ թերթի՝ ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ որպես վիրավորանքի փոխհատուցում պահանջելով հատուցում 500 000 դրամ:

Թերթի տեղեկություններով՝ Իսկանդարյանն Opel ունի, և նա այս մակնիշի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցերով: «Ավագանու անդամի կոչին Opel-ի բազմաթիվ վարորդներ են արձագանքել:

Տեղեկացանք, որ մի շարք քաղաքացիներ դիմել են Իսկանդարյանին, որ նա օգնի իրենք էլ հայցադիմումը լրացնեն»,- տեղեկացրել է լրատվականը: Իսկանդարյանը թերթին հայտնել է, որ բոլոր դիմողներին իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել։ Նա հստակ դիմողների թիվը չի նշել, սակայն ասել է, որ շատերին են տրամադրել հայցադիմումի ձևը։

Armenia Today