Հարցվողների 56 տոկոսը կարծում է, որ իշխանությունները ոչինչ չեն անում Ղարաբաղի նախկին ղեկավարների վերադարձի հարցում

2025թ. հունվարի 20-22-ին հարցվածների միայն 5,6 տոկոսն է պատասխանել, որ Հայաստանի իշխանություններն անկասկած ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու համար։ Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «MPG» ընկերության տնօրեն, սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։

Նա ավելացրել է, որ ևս 11,9տոկոսը պատասխանել է, որ Հայաստանի իշխանություններն ամենայն հավանականությամբ ամեն ինչ անում են նրանց վերադարձի համար, 17,9-ը պատասխանել է, որ ամենայն հավանականությամբ ոչինչ չեն անում, 39-ը պատասխանել է, որ հաստատ ոչինչ չեն անում։ Նրա խոսքով՝ հարցվածների եւս 25,5տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Լուրեր Հայաստանից - NEWS.am