ԱՄՆ–ում 2-րդ ավիավթարն է գրանցվել մեկ շաբաթվա ընթացքում. կա 6 զոհ

Փենսիլվանիայից Միսուրի թռչող ինքնաթիռը կործանվել է տեղի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ինքնաթիռում եղել են երկու օդաչու, երկու բժիշկ, ծանր հիվանդ երեխա և նրա ուղեկցորդը։ Բոլորը մահացել են։ Տեղեկությունը հաստատել է Jet Rescue Air Ambulance ընկերությունը, որին պատկանում էր ինքնաթիռը։

Ենթադրվում է, որ ավիավթարը տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթելու հետևանքով:

Ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել է թռիչքից 30 վայրկյան անց։ Այն մխրճվել է բնակելի շենքերի մեջ։ Վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել բնակելի թաղամասում, վնասվել մեքենաներ, գազատարը և Ռուզվելտ մոլի մոտ գտնվող ձեռնարկությունները:

Հրշեջներն ամբողջ գիշեր փորձել են մարել հրդեհն ու փլատակների մաքրման աշխատանքներ իրականացնել: Հրդեհի վայրում զոհեր և վիրավորներ չկան:

Sputnik Արմենիա