2025-02-03 09:34
Լրատվական գործակալություններ
Հիքմեթ Հաջիև․ Ադրբեջանի կողմից Իրանին որևէ սպառնալիք չի լինի
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Սանայիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքվի կողմից Թեհրանին ոչ մի սպառնալիք չի լինի։ Այս մասին հաղորդում Է իրանական IRNA լրատվական գործակալությունը:
Պարբերականի տեղեկություններով՝ Հաջիևն ընդգծել է, որ «Ադրբեջանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմամբ՝ բարիդրացիության ոգով, առանց որևէ սահմանափակումների և փոխշահավետ հիմքի վրա»:
Նրա խոսքով՝ «երկու երկրների հարաբերություններում առանցքային պահը վստահության ամրապնդումն է և թյուրիմացությունների վերացումը»:
Alpha News