2025-02-03 11:44
Լրատվական գործակալություններ
Թրամփ․ USAID-ը «ղեկավարում էին մի խումբ կիսախելագար արմատականներ»
Ամերիկյան USAID գործակալությունը «ղեկավարում էին մի խումբ կիսախելագար արմատականներ»։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Եվ մենք նրանց վռնդում ենք։ USAID-ը՝ աննորմալ արմատականների ղեկավարությամբ։ Մենք նրանց վռնդում ենք, հետո արդեն կորոշենք»,-ասել է նա։
Ավելի վաղ գործարար և ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը ամերիկյան գործակալությունն անվանել էր հանցավոր կազմակերպություն և Ամերիկան ատող ձախ արմատական մարքսիստների որջ։ Նա USAID-ին նաև մեղադրել էր կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունների ֆինանսավորման մեջ, ներառյալ COVID-19-ը:
Sputnik Արմենիա