Հայաստանում մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը

Հայաստանում մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հունվարի 31-ից մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը փուլային եղանակով։ Հանրապետության առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն արդեն իսկ ապահովված են ջրծաղիկի դեմ ԱՀԿ նախաորակավորում ունեցող պատվաստանյութով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Առաջին փուլով պատվաստումներն իրականացվելու են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների շրջանում, որոնք չունեն փաստագրված ջրծաղիկի դեմ պատվաստումային կարգավիճակ կամ ջրծաղիկով հիվանդանալու փաստ։

Ջրծաղիկը հնարավոր է կանխարգելել առկա անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի շնորհիվ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ սկզբում պատվաստումը կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում: 2027 թվականից կիրականցվի ըստ օրացույցի՝ 1 տարեկանների (առաջին դեղաչափ) և 4-6 տարեկանների (երկրորդ դեղաչափ) շրջանում, ինչպես իրականացվում է կարմրուկի և կարմրախտի դեպքում։

Sputnik Արմենիա