Գեներալ Տիրան Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը որոշման կայացումը հետաձգել է 10 օրով

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կմնա կալանքի տակ:

«Կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր, սակայն դատարանը որոշման կայացումը հետաձգել է 10 օրով: Տիրան Խաչատրյանը շարունակում է գտնվել ակնհայտ ապօրինի կալանքի տակ»,– հայտարարել է Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալը կալանավորվել է հունվարի 5-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։

Հունվարի 28-ին հայտնի դարձավ, որ նրա գործով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։

Sputnik Արմենիա