Թրամփը մեկ ամսով դադարեցրել է Մեքսիկայի դեմ մաքսատուրքերի սահմանման գործընթացը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայից ապրանքների ներմուծման մաքսատուրքերի սահմանման ժամանակավոր դադարեցում կլինի այդ երկրի իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար:

«Մենք համաձայնության ենք եկել մեկ ամսով անհապաղ դադարեցնել տուրքերի սահմանումը. այդ ընթացքում բանակցություններ կկայանան պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի, առևտրի նախարար Հովարդ Լատնիկի և Մեքսիկայի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ: Անհամբերությամբ սպասում եմ Մեքսիկայի նախագահ Շեյնբաումի հետ բանակցություններին՝ մեր երկրների միջև համաձայնության հասնելու նպատակով», - Truth Social սոցցանցի իր էջում գրել է Թրամփը։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ հարավային սահմանով թմրանյութերի թրաֆիկի շուրջ վեճը կարգավորելու համար ինքն անձամբ կմասնակցի Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ բանակցություններին:

Սպիտակ տան մամուլի քարտուղարն ավելի վաղ հայտնել էր, որ տուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 4-ին: Ընդ որում, համապատասխան փաստաթուղթը նախատեսում է պատասխան միջոցառումների դեպքում տուրքերի բարձրացման հնարավորություն։

Sputnik Արմենիա