2025-02-04 13:09
Լրատվական գործակալություններ
ՔՊ-ում որոշել են USAID-ի փակվելը օգտագործել ի նպաստ իրենց
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականները USAID-ի փակվելը ՀՀ-ում որոշել են օգտագործել ի նպաստ իրենց։Մասնավորապես` ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, թե իշխանությունը որոշել է USAID-ով սնվող կազմակերպությունների ղեկավարներին այլընտրանքային ծրագրեր առաջարկել և ֆինանսավորել։
Ասում են՝ այդ պայծառ միտքը ՔՊ-ի ղեկավարի ականջին շշնջացել է վերջինիս կողակիցը»:
News.am