Մոսկվայում լույս է տեսել հայտնի ռուս գիտնականի հետազոտությունը ԼՂ-ի ճարտարապետական գոհարների մասին

Մոսկվայում հասարակական-քաղաքական գործիչ Յուրի Նավոյանը հրատարակել է Նիկիտա Շանգինի «Ո՞վ և և ու՞մ հողում է կառուցել Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական գոհարները» պատմա-ճարտարապետական հետազոտությունը։ Այն լույս է տեսել ԴԻԱԼՈԳ մատենաշարի շրջանակում։

Նիկիտա Շանգինը Ռուսաստանի Դաշնության պատվավոր ճարտարապետ է, պրոֆեսոր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքի անդամ, Ռուսաստանի ճարտարապետների միության և Ռուսաստանի ազգային ճարտարապետական մրցանակների դափնեկիր, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մրցանակակիր, եղել է Մոսկվայի Մեծ Թատրոնի վերակառուցման գլխավոր ճարտարապետը։

Սույն աշխատությունում հեղինակը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմական ճարտարապետական հուշարձանները, ինչպես նաև պատմական փաստերի կեղծման և հայկական հարուստ մշակութային ժառանգության յուրացման ադրբեջանական փորձերը։  

Ավելացնենք, որ այս նյութը 2024 թ հոկտեմբերին մաս-մաս հրապարակվել է «Գոլոս Արմենիի» թերթում։