2025-02-04 15:56
Լրատվական գործակալություններ
Չինաստանը դիմել է ԱՀԿ-ին ԱՄՆ առևտրային մաքսատուրքերի պատճառով
Չինաստանը գործադրել է Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման մեխանիզմը ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա 10 տոկոսի չափով մաքսատուրքեր դնելու հետ կապված, տեղեկացրել է Չինաստանի առևտրի նախարարությունը, փոխանցել է «Սինհուան»։
«Իր օրինական իրավունքները և շահերը պաշտպանելու համար Չինաստանը գործադրել է ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմը»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում: «ԱՄՆ արտահանվող չինական ապրանքների վրա մաքսատուրքեր մտցնելը լրջորեն խախտում է ԱՀԿ կանոնները, կրում է չարամիտ բնույթ և ունիլատերալիզմի և առևտրային հովանավորչության բնորոշ գործելակերպ է»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր 10 տոկոսի չափով Չինաստանից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքեր դնելու մասին։
News.am