ԿԲ․ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա էապես կրճատվել է

Զգալիորեն նվազել են Ռուսաստանից ֆիզիկական անձանց ուղարկած տրանսֆերտները, իսկ Հայաստանի տնտեսության վրա այս գործոնի ազդեցությունը զգալիորեն նվազել է։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշել է, որ նախկին աշխատանքային միգրանտների մի որոշ մասն աշխատում է Հայաստանում՝ դա կապելով այն փաստի հետ, որ երկիրը շինարարության ոլորտում վերելք է ապրում։ Նրա խոսքով՝ դրան նպաստում է նաև Հայաստանում և Ռուսաստանում աշխատավարձերի տարբերության նվազումը, ինչը պայմանավորված է նաև ռուբլու արժեզրկմամբ։

News.am