Սիրիայի նոր ղեկավարը Էրդողանի հրավերով ժամանել է Թուրքիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

 

Նշվում է, որ աշ-Շարաան ժամանել է Թուրքիայի նախագահական ինքնաթիռով, որն Էրդողանը Դամասկոս է ուղարկել որպես բարեկամական ժեստ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Սիրիայի վերջին զարգացումները, երկրի տնտեսության վերականգնումը, կայունության և անվտանգության ապահովումը:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում Է Reuters-ը, աշ-Շարաան և Էրդողանը կքննարկեն երկրների միջև լայնածավալ պաշտպանական համաձայնագրի կնքման հարցը, ներառյալ Սիրիայում Թուրքիայի ռազմաօդային ուժերի բազաների ստեղծումը, որը թուրքական բանակը կտեղափոխի սիրիական պատասխանատվության նոր գոտի:

2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմության կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8 - ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց իր պաշտոնը և լքեց երկիրը։

Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում ստեղծված «փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը:

Իսկ 2025 թվականի հունվարի 29-ին Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հռչակվեց Սիրիայի անցումային շրջանի նախագահ։

Sputnik Արմենիա