2025-02-05 12:24
Լրատվական գործակալություններ
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,– գրել է նա սոցցանցում։
Կոստանյանն այլ մանրամասներ չի հայտնել։
Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց մանրամասներ չեն կարող հաղորդել` նախաքննական շահերից ելնելով։