2025-02-05 14:33
Լրատվական գործակալություններ
Գարեգին Երկրորդը մեկնել է Շվեյցարիա
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր մեկնել է Շվեյցարիա։ Տեղեկությոնը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
«Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների և Շվեյցարիայի հայոց թեմի վարչականների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Գարեգին Երկրորդի այցը կտևի մեկ շաբաթ։
Sputnik Արմենիա