Ովքե՞ր են Երևանի քաղաքապետարանից ձերբակալված պաշտոնյաները

NEWS.am-ի տեղեկություններով, այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։

NEWS.am-ի տեղեկություններով, կա 7 ձերբակալված պաշտոնյա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Հակակոռուպցոին կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չէին հայտնել։