Հանրապետական սենատորներն աջակցել են Թուլսի Գաբարդի թեկնածությանը ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Հանրապետական սենատորները պաշտպանել են նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդի թեկնածությունը ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում երեքշաբթի կոմիտեում կայանալիք առանցքային քվեարկությունից առաջ, հայտնել է «Голос Америки»-ն։
Սենատի հետախուզության հանձնաժողովի անդամ, հանրապետական սենատոր Թոդ Յանգը երեքշաբթի կեսօրին քվեարկությունից առաջ հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Գաբարդի առ ան, թե արդյոք պետք է ներկայացնել Գաբարդի թեկնածությունը Սենատի ամբողջական կազմի քվեարկությանը:
«Ես կպաշտպանեմ Թուլսիի թեկնածությունը և անհամբերությամբ կսպասեմ նրա հետ աշխատելուն մեր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է Յանգը:
Գաբարդի թեկնածության հաստատումը կշարունակի առանցքային պաշտոններում Թրամփի առաջադրած թեկնածուներին հանրապետականների միաձայն կամ գրեթե միաձայն աջակցության միտումը:
Թուլսի Գաբարդը 43 տարեկան է։ Անցյալում նա մասնակցել է մարտական գործողությունների։ Քաղաքական կարիերան սկսել է Դեմոկրատական կուսակցության շարքերում։ Գաբարդը հեռացել է Դեմոկրատական կուսակցությունից 2022թ. և դարձել է անկախ թեկնածու։ Նա աջակցել է Թրամփին 2024թ. և մտել Հանրապետական կուսակցություն ընտրություններում Թրամփի հաղթանակից մեկ ամիս առաջ։
Եթե Գաբարդի թեկնածությունն արժանանա Սենատի պարզ մեծամասնության հավանությանը, նա կղեկավարի ԱՄՆ 18 հետախուզական ծառայությունները։
News.am