2025-02-06 09:39
Լրատվական գործակալություններ
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, հետևելով ԱՄՆ-ին, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Իսրայելի դուրս գալու մասին:
«Իսրայելը ողջունում է նախագահ Թրամփի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին չմասնակցելու որոշումը։ Իսրայելը միանում է Միացյալ Նահանգներին և չի մասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին»,-ասել է Սաարը X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և Պաղեստինցի փախստականների օգնության մերձավորարևելյան գործակալությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
Sputnik Արմենիա