Դադարեցվում է Politico-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող մյուս լրատվամիջոցների ֆինանսավորումը

Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության վարչությունը դադարեցնում է Politico-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող մյուս լրատվամիջոցների ֆինանսավորումը:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Նախկինում հաղորդվում էր, որ Politico-ն միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ է ստացել USAID-ից։

Թրամփի թիմը Politico-ին մեղադրել է իր դեմ ուղղված կողմնակալության և 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանթեր Բայդենին մեղադրանքներից պաշտպանելու մեջ: Politico-ն Հանթերին ուղղված մեղադրանքներն անվանել է «ռուսական ապատեղեկատվություն»։

Aysor.am