Բաքուն Մոսկվային տեղեկացրել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աշխատանքի դադարեցման մասին
Ադրբեջանական կողմը դիվանագիտական ուղիներով Ռուսաստանին պաշտոնական ծանուցում է ուղարկել Ադրբեջանի Հանրապետության տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության աշխատանքը դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնել է Report-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Ավելի վաղ նման քայլ արվել էր նաև USAID-ի հետ կապված։ «Ադրբեջանն ինքը դարձել է դոնոր և արտաքին օգնության կարիք չունի, հատկապես եթե այն տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա և կազմակերպությունների միջոցով, որոնց կառուցվածքն ակնհայտորեն հետախուզական բնույթ է կրում»,- նշվել է տեղեկատվությունում։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Baku.tv-ն իր ռեպորտաժում Ռուսական տունն անվանել էր «լրտեսների բույն և անջատողականների որջ»։ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախագահ Եվգենի Պրիմակովն իր Telegram-ալիքում պատասխանել է, որ գործակալությունը մտադիր է դիմել դատարան։
News.am