Ուկրաինայի նոր դեսպանը ջանք չի խնայել գովաբանելու Ադրբեջանին
Բաքվում Ուկրաինայի նոր դեսպան Յուրի Գուսևը հրապարակել է գովաբանական հոդված Ադրբեջանի հասցեին։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, ի պատիվ Ուկրաինայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի, դեսպանը, հարաբերությունները որակելով ռազմավարական, սկսել է պատմական էքսկուրսից՝ ասելով, որ «դիվանագիտական հարաբերություններն ունեն խոր պատմական արմատներ և գնում են մինչև 1918թ.», և այդ ժամանակվանից երկու ժողովուրդները «միշտ աջակցել են միմյանց»։
Դեսպանը թվարկել է Ուկրաինայի ներկայացուցիչների «նվաճումները» Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում։
«Մեր երկրները հետևողականորեն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ պահպանելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»,- ասել է դեսպանը։ «Ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերը, ինչպիսին է տրանսպորտային միջանցքի զարգացումը, նոր հնարավորություններ են բացում բիզնեսի և տարածաշրջանային համագործակցության համար: Մենք անկեղծորեն երախտապարտ ենք, որ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրերից Ադրբեջանն աջակցել է, մարդասիրական օգնություն ցուցաբերել և աջակցել տարածքների ականազերծմանը։ Մենք դա իսկապես գնահատում ենք և երբեք չենք մոռանա»,- եզրափակել է Գուսևը:
News.am