Վրաստանում կընդունեն մեդիա-օրենք և կսահմանափակեն ԶԼՄ-ների ֆինանսավորումն օտարերկրյա աղբյուրներից
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ռուսական անալոգից հետո «Վրացական երազանքը» որոշել է ընդունել լրատվամիջոցների մասին օրենք։ Խորհրդարանում կուսակցության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ Վրաստանի խորհրդարանում «Լրատվամիջոցների մասին օրենք» է նախաձեռնվելու, տեղեկացրել է Sova-ն։
Նա ընդգծել է, որ նոր օրենքը կընդունվի բրիտանական մոդելով։
Նոր օրենքը կսահմանի լրատվամիջոցների օբյեկտիվության և լրագրողական էթիկայի չափանիշները: Մդինարաձեն նշել է, որ կորոշվի մոնիթորինգի և լրատվամիջոցների աշխատանքի չափանիշներին համապատասխանող մեխանիզմ։
«Վաղվանից կսկսենք աշխատանքը, և կնախաձեռնվի ԶԼՄ-ների մասին օրենքը, որը կընդունվի բրիտանական մոդելով և օրենքին համապատասխան։
Օրենքը կսահմանի ԶԼՄ-ների օբյեկտիվության և լրագրողական էթիկայի չափանիշները: Կորոշվեն մոնիթորինգի և այդ չափանիշներին համապատասխանելու ինստիտուցիոնալ մեխանիզմները»,- նշել է նա։
Պատգամավորն ավելացրել է, որ արտաքին աղբյուրներից ֆինանսավորումը սահմանափակվելու է նաև լրատվամիջոցների համար։
Բնականաբար, դա չի վերաբերում այն եկամուտներին, որոնք ստացվում են կոմերցիոն գովազդից և նման այլ եկամուտներից»,- ասել է Մդինարաձեն։
News.am