2025-02-06 17:50
Լրատվական գործակալություններ
Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկարները՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան պատին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկարները փակցրել են Հայաստանի դեսպանատան պատին։
Հիշեցնենք, որ վարչապետն Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում՝ մասնակցելու Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի ու ունենալու է «այլ կարևոր հանդիպումներ», ինչպես ձևակերպել է կառավարության լրատվականը։ Իսկ ՀՅԴ երիտասարդները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության շենքին փակցրել էին «Փաշինյանը տապալեց Հայաստանը» գրությունը՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը Փաշինյանի քաղաքականության նկատմամբ։
Alpha News