Turan․ Բաքուն որոշել է ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ խոցված AZAL մարդատար ինքնաթիռի պատճառով

Ամենայն հավանականությամբ, Բաքուն որոշել է ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որը հրաժարվում է ստանձնել դեկտեմբերի 25-ին Գրոզնիում AZAL մարդատար ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը, գրում է ադրբեջանական Turan լրատվամիջոցը՝ մեկնաբանելով երկրում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գրասենյակը փակելու մասին Ադրբեջանի որոշումը։

«Վստահաբար կարելի է ասել, որ պաշտոնական Բաքուն այսքանով չի սահմանափակվի և կսրի իրավիճակը՝ Ռուսաստանից պահանջելով ընդունել իր մեղավորությունը ինքնաթիռի կործանման մեջ և փոխհատուցում վճարել»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը ավելի վաղ հաստատել էր Ադրբեջանից Բաքվում ռուսական մշակութային կենտրոնի (Ռուսական տան) գրանցման անհրաժեշտության մասին գրության ստացումը։ Դրա մասին նա հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։

«Առայժմ կարող ենք միայն հաստատել, որ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից նոտա է ստացվել մեր արտաքին գործերի նախարարությանը։ Այն խոսվում է, որ մեր ներկայացուցչությունը՝ Ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնը , որը նաև հայտնի է որպես Ռուսական տուն, պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ տեղական օրենսդրությամբ», -ասել է Պրիմակովը։ Նա պարզաբանել է, որ «դա սկզբունքորեն նախատեսված է դեռևս 1997 թվականին ստորագրված միջկառավարական համաձայնագրով»։

News.am