Թրամփը Սպիտակ տան կրոնական հարցերի գրասենյակ կստեղծի՝ քրիստոնյաների վրա հարձակումներին վերջ դնելու նպատակով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Սպիտակ տան կրոնական գործերի գրասենյակ կստեղծի և աշխատանքային խումբը գլխավորող ԱՄՆ գլխավոր դատախազ Պեմ Բոնդիին կհանձնարարի արմատախի անել այն, ինչը նա անվանեց հակաքրիստոնեական կանխակալություն դաշնային կառավարությունում, հայտնում է Reuters-ը։

Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ Կապիտոլիումում Ազգային աղոթքի նախաճաշին և միասնություն կոչ արեց, օրենսդիրներին հայտարարելով, որ անցյալ տարի մի քանի անհաջող մահափորձերից հետո կրոնի վերաբերյալ իր տեսակետը փոխվել է:

Վաշինգտոնում իր երկրորդ աղոթքի նախաճաշի ժամանակ Թրամփը հայտարարեց քրիստոնյաներին կրոնական խտրականությունից պաշտպանելու միջոցների մասին։

«Այս աշխատանքային խմբի առաքելությունն է լինելու անհապաղ դադարեցնել հակաքրիստոնեական հարձակումների և խտրականության բոլոր ձևերը դաշնային կառավարությունում, ներառյալ Արդարադատության նախարարությունը, որը բացարձակապես սարսափելի է եղել, հարկային ծառայությունը, ՀԴԲ-ն և այլ գործակալություններ»,- նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն իր ելույթի ընթացքում հակաքրիստոնեական կողմնակալության կոնկրետ օրինակներ չբերեց, սակայն ավելի վաղ հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը «դաշնային կառավարությունն օգտագործել է՝ հատուկ քրիստոնյաներին հալածելու համար»:

News.am