ՄԱՐՏԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ

2021թ.ապրիլի 6-ին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը բավարարեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Քր.օր.-ի 300.1 հոդվածը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին ՍԴ որոշման հիման վրա: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և մարտական գեներալներ Յուրի Խաչատուրովի ու Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, իսկ ոչ վաղ անցյալում Գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ ներկայացրեց Օհանյանին՝ մարտի 1-ի գործով:

Հակակոռուպցիոն դատարան մեղադրանք է ներկայացվել առ այն, թե Օհանյանը «2008 թվականին լինելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այլ անձանց հետ հանցակցությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ, ինչն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների»: Մեղադրանքը ենթադրում է 4-8 տարվա ազատազրկում։ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Օհանյանը ռեժիմի կողմից հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար: Սա վեր է որևէ կասկածից, ինչպեսև, ի դեպ, այն, որ մարտի 1-ի գործի հերթական վերակենդանացումը պայմանավորված է միայն քաղաքական բնույթի պատճառներով, քանզի իշխող վարչախումբն անկարող է նշել 10 մարդանց սպանողների անունները։

Հիշեցնեմ, որ 2008թ. մարտի 1-ին քաղաքապետարանի շենքի մոտ և Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում զանգվածային անկարգությունների ժամանակ Երրորդ Հանրապետության տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմությունը չգլխավորեց բողոքի ակցիան, այլ թաքնվեց ժողովրդի թիկունքում, հրահրելով քաղաքացիներին հակաիրավական գործողությունների։ Գլխավոր սադրիչներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, որը 10 մարդու զոհվելուց հետո փախուստի դիմեց

Ավելի քան 4 տարի տևեց քրեական հետապնդումը ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ: Նա չի խոչընդոտել քննությանը, սակայն ներկայումս արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գտնվում է կալանքի տակ, ինչը որևէ կապ չունի օրենքի հետ: Գեներալին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն, կալանավորումը տեղի է ունեցել քննության ավարտի փուլում, երբ գործի բոլոր նյութերն արդեն տրամադրվել են փաստաբաններ Արմեն Անդրիկյանին և Վարազդատ Հարությունյանին: Օրերս նրանք հանդես եկան հայտարարությամբ, որով ապացուցեցին մեղադրանքի սնանկությունը, ինչպես նաև պահանջեցին բաց դատաքննություն:

Խաչատրյանը՝ Արցախի ազատագրման և պաշտպանության համար մղված բոլոր պատերազմների մասնակիցը, հունվարի 4-ից ապօրինի կալանքի տակ է ընդդիմության փողոցային ակցիաներին մասնակցելու և բացահայտ հակակառավարական հայացքների համար, որոնք գեներալը երբեք չի թաքցրել։ Փաստաբանների հայտարարության մեջ նշված է, որ Խաչատրյանի կալանավորումը պատճառաբանվել է քննչական ակտիվ գործողությունների անհրաժեշտությամբ, որոնք, ինչպես պնդում են փաստաբանները, տեղի չեն ունեցել, և 20 օր անց գործն ուղարկվել է դատարան:

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործի պարագայում ընդհանրապես արտառոց բան ստացվեց։ Քրեական հետապնդումը Գլխավոր դատախազության կողմից հարուցվեց 2023 թվականին: Խոսքը պաշտոնեական դիրքի չարաշահման ճանապարհով առանձնակի խոշոր չափերով անշարժ գույքի յուրացման և փողերի լվացման մասին էր: Գործով որպես մեղադրյալ անցնում էր 13 անձ, այդ թվում՝ գլխավոր շտաբի նախկին պետ ու պաշտպանության նախարար Օհանյանը: Արդյունքում հակակոռուպցիոն դատարանը մեկուկես տարի տևած քննությունից հետո եկավ այն եզրակացության, որ մարտական գեներալ Խաչատուրովի գործը պետք է անջատել այլ գործերից, որպեսզի առանձին քննվի: Այդ եզրակացության համար, կրկնեմ, պահանջվեց մեկուկես տարի:

Վերջերս դատարանը մեղավոր ճանաչեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին: Արցախի Պաշտպանության բանակի մեկ այլ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքն օրերս երկարաձգվեց ևս 3 ամսով: Ներկայումս ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչների թվում են ՊԲ նախկին հրամանատարը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալը՝ մարտական գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը:

«Սրանց պետք է հեռացնել խայտառակ ձևով, որ ամբողջ աշխարհը սրանց մահը տեսնի։ Եթե սա մնաց, պարզ ասում եմ՝ մենք կործանվելու ենք։ Սա որոշել է հանձնի Ջերմուկը, Սյունիքը, Վարդենիսի տարածքները»,- իշխող վերնաշերտի պարագլխի մասին հայտարարեց գեներալ-լեյտենանտ Էդիկ Կարապետյանը, որը վերջերս է վերադարձել Ջերմուկի դիրքերից։ «Ամսի 24-ին պերեսմենկա արեցի, իջա Ջերմուկից։ Դիրքերում տղերքը բողոքում էին, սահման գնացող տղերքի վարձատրությունը շատ ցածր է։ Մեկ անգամ պոստեր գնալուց հետո երկրորդ անգամ չեն բարձրանում, որովհետև բոլորը կարիքավոր են, վարձով են ապրում, տուն չունեն։ Էսօր ոստիկանների քանակն ինչո՞ւ է շատացնում, բարձր աշխատավարձեր տալիս, որ մարդկանց ճնշեն, ծեծեն, ջարդեն, որ ոչ ոք չկարողանա բողոքել… Հիմա սահմանի վրա կանգնածը տեսնում է, որ թուրքը գալիս է, զինվորին հրաման են տալիս՝ չկրակել»,- պատմեց մարտական գեներալը՝ Արցախի ազատագրման և պաշտպանության բոլոր պատերազմների մասնակիցը։

Օրերս թերթերից մեկին տված հարցազրույցում Կարապետյանը Փաշինյանին անվանեց «Թուրքիայի գործակալ» և «Ալիևի փաստաբան», որը «քանդում է բանակը», «տարածքներ է հանձնում առանց մի կրակոցի», իսկ «Ազգային ժողովը սարքել են ռազբորկի տեղ՝ նախկիններ, նախկիններ»։

Մարտական գեներալների դեմ որսը Փաշինյանը սկսեց իշխանությունը զավթելուց անմիջապես հետո, հունվարի 31-ին կայացած ասուլիսի ժամանակ նա ստեց, թե իր պաշտոնավարման տարիներին Հայաստանում քաղաքական սպանություններ չեն եղել։ Լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Փաշինյանի ուղիղ հրահանգով սպանեցին բոլորի աչքի առաջ, ցուցադրաբար։ Այդ ինքնադատաստանը ղեկավարում էր «Մացո» մականունով հայտնի «վնգստացող» դատավորը։ Մարտական գեներալին պահում էին բանտախցում՝ չնայած ծանրագույն ախտորոշումներին, իսկ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը 3 ամիս շարունակ «չէր կարողանում» եզրակացություն տալ, ըստ որի՝ 4-րդ փուլի օնկոլոգիայով և շաքարային դիաբետի ծանր ձևով տառապող մարդուն չի կարելի պահել բանտում։

Գրիգորյանին թույլ տվեցին գնալ տուն՝ մահանալու, իսկ նա ձգտում էր մեկնել Արցախ, որտեղ արդեն ընթանում էր 44-օրյա պատերազմը։ Գեներալին սպանում էին երկար ու տանջալից, Փաշինյանի գաղտնի հրահանգով, ինչի մասին գրել են բոլոր անկախ պարբերականները։ Ցուցադրական սպանության պատճառները պետք է փնտրել 2008-ի իրադարձություններում։ Փաշինյանը հաշվեհարդար տեսավ այն բանի համար, որ 2008-ին գեներալ Մանվելը հրաժարվեց փողոց հանել ԵԿՄ անդամներին, ինչը կարող էր քաղաքացիական պատերազմի սկիզբ դառնալ։

Եղել են նաև այլ քաղաքական սպանություններ։ Օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը խորհրդարանի շենքի գրավման ժամանակ խոսնակի աթոռին նստած երիտասարդի մարմինը գտան մի քանի օր անց ամայի վայրում, բայց դա այլ խոսակցության թեմա է, իսկ սա մարտական գեներալների մասին էր։