2025-02-08 14:32
Լրատվական գործակալություններ
ԱՆ․ Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով կա մեկ զոհ
Ստեփանավանի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի, մեկը վերակենդանացման բաժանմունքում է: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի:
Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:
Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև»,- հայտնում են նախարարությունից:
Նշենք, որ հրդեհի հետևանքով կա մեկ զոհ:
News.am