ԱՄՆ-ը հավանություն է տվել Իսրայելին ավելի քան 7,4 մլրդ դոլարի ռումբեր և հրթիռներ վաճառելուն

ԱՄՆ-ը հավանություն է տվել Իսրայելին ավելի քան 7,4 մլրդ դոլարի ռումբեր և հրթիռներ վաճառելուն, որն ամերիկյան ատադրության զենքն օգտագործել է Գազայի ավերիչ հետևանքներ ունեցած պատերազմում, տեղեկացրել է AFP-ը։

Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) տվյալներով՝ պետդեպարտամենտը 6,75 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագիր է ստորագրել ռումբերի, ուղղորդիչ սարքերի և պայթուցիկների վաճառքի մասին, ի հավելումն 660 մլն դոլար արժողությամբ Hellfire հրթիռների:

Ռումբերի առաջարկվող վաճառքը «բարձրացնում է Իսրայելի ունակությունը՝ դիմակայել ներկա և ապագա սպառնալիքներին, ուժեղացնում է նրա ազգային պաշտպանությունը և զսպող միջոց ծառայում տարածաշրջանային սպառնալիքների համար», նշվել է DSCA հայտարարությունում:

Հրթիռների վաճառքը «կբարձրացնի ներկա և ապագա սպառնալիքներին դիմակայելու Իսրայելի կարողությունը՝ ուժեղացնելով Իսրայելի ռազմաօդային ուժերի՝ Իսրայելի սահմանները, կարևոր ենթակառուցվածքները և բնակեցված տարածքները պաշտպանելու ունակությունը», նշվել է հայտարարությունում:

News.am