«Թուրան» գործակալությունը ներողություն է խնդրել ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելու համար
«Թուրան» լրատվական գործակալությունը փետրվարի 5-ին հոդված է հրապարակել «Ադրբեջանի նախագահական ինքնաթիռում GPS-ի խափանումներ են տեղի ունեցել Ռուսաստանի տարածքում, հաստատում է հետաքննությունը» վերնագրով: Հրապարակման մեջ նշվում էր, որ դեկտեմբերի 25-ին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ ժամանող Ադրբեջանի նախագահական պաշտոնական ինքնաթիռը՝ «Բաքու-1»-ը, բախվել է արտաքին տեխնիկական խոչընդոտների:
Գործակալությունը հարկ է համարում պարզաբանել, որ տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Հոդվածը հիմնված է ոչ թե ստուգված փաստերի կամ որևէ պաշտոնական հետաքննության արդյունքների վրա, այլ հեղինակների մեկնաբանությունն է, որի վրա ազդել են 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Գրոզնիի վրա AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպը։
Գործակալությունը ներողություն է խնդրել իր ընթերցողներից՝ թույլ տված սխալի համար։
Alpha News