2025-02-10 09:27
Լրատվական գործակալություններ
Պեսկովը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է Պուտինի և Թրամփի զրույցի մասին լուրը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի մասին լուրը:
«Վաշինգտոնի վարչակազմի աշխատանքին զուգահեռ առաջանում են բազմաթիվ տարբեր շփումներ, և այդ հաղորդակցությունն իրականացվում է տարբեր ուղիներով: Եվ այդ բազմազան հաղորդակցությունների ֆոնին անձամբ ես կարող եմ ինչ-որ բանի մասին չիմանալ, ինչ-որ բանից տեղյակ չլինել։ Այդ պատճառով տվյալ դեպքում ես չեմ կարող դա հաստատել կամ հերքել», – «Իզվեստիա» թերթին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին, հղում անելով «New York Post» թերթին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Sputnik Արմենիա