Պապուաշվիլի․ Վրաստանում ապակայունացումը ֆինանսավորվել է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ԵՄ-ի միջոցներով

Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը ֆինանսավորվել են ոչ միայն ամերիկյան, այլև եվրոպական հիմնադրամներից, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Աշխարհը փոխվել է, և այլևս չկան նույն սահմանափակումներն արտաքին օգնության հարցում: Հիմա յուրաքանչյուր դոնոր երկիր կասկածի տակ է։ Ավելին, մենք ոչ միայն կասկածներ ունենք, այլ նաև ապացույցներ, որ Վրաստանը ապակայունացնելու համար, բացի ամերիկյան միջոցներից, ծախսվել են եվրոպական պետություններից կամ հիմնադրամներից գումարներ»,- նշել է Պապուաշվիլին։

Խոսելով ԵՄ-ի ֆինանսավորման մասին՝ նա օրինակ բերեց Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը (EED), որն, ըստ նրա, «օգտագործում է հետախուզական ծառայությունների մեթոդներ՝ արմատական ​​քաղաքական կուսակցություններին և խմբերին գաղտնի ֆինանսավորելու համար»:

«Այս առումով մի շարք օրինակներ ենք ներկայացրել։ Ես դա բազմիցս գրել և հայտարարել եմ հրապարակայնորեն։ Ես նաև նամակ ունեի ԵՄ դեսպանին ուղղված՝ խնդրելով բացահայտել հիմնադրամի ֆինանսավորումը, բայց մի քանի ամիս տևած խորհրդակցությունից հետո նա հրաժարվեց դա անել: Այժմ ես ակնկալում եմ, որ յուրաքանչյուր դոնոր կազմակերպություն կամ պետություն՝ լինի դա Շվեդիան, Նիդերլանդները, Դանիան, ԵՄ-ն, թե Վրաստանում ֆինանսավորող որևէ այլ երկիր, կգործի ԱՄՆ նոր վարչակազմի օրինակով»,- հավելել է Պապուաշվիլին։

News.am