Последние новости

ԱԳՆ․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, լինելու պարագայում կտեղեկացնենք»,-նշեց Բադալյանը:

Ավելի վաղ, NEWS.am-ը հայտնել էր, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը մարտի 1-ից կբացվի, իսկ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ