2025-02-11 11:16
Լրատվական գործակալություններ
Արմինե Խերանյանը երդվեց ու ստանձնեց ԱԺ պատգամավորի լիազորությունները
«Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Արմինե Խերանյանն այսօր երդվեց խորհրդարանում և ստանձնեց պատգամավորի լիազորությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նա փոխարինելու է է այս տարվա հունվարին ավտովթարի զոհ դարձած Մհեր Սահակյանին։
Խերանյանն ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, 2007-ից դասավանդում է «Քվանտ» վարժարանում: Նա ՀՅԴ անդամ է։
Sputnik Արմենիա