Պապիկյանն իր հնդիկ գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

«Երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

Հիշեցնենք, որ Պապիկյանը Հնդկաստանում է փետրվարի 8-ից։

Sputnik Արմենիա