Զելենսկի․ Ուկրաինան կարող է Ռուսաստանին տարածքների փոխանակում առաջարկել
Ուկրաինան կարող է Ռուսաստանին տարածքների փոխանակում առաջարկել: Խոսքը Կուրսկի մարզի մի մասն օկուպանտների կողմից վերահսկվող ուկրաինական տարածքի հետ փոխանակելու մասին է, The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ եթե Ռուսաստանի հետ բանակցություններ սկսվեն, նա ծրագրում է Մոսկվային տարածքների ուղղակի փոխանակում առաջարկել։ Կիևը ուկրաինական տարածքների դիմաց կառաջարկի Կուրսկի մարզի մի մասը, գրում է РБК-Украина-ն։
«Մի տարածքը կփոխանակենք մեկ ուրիշ տարածքի հետ»,- նշել է նա։
Միաժամանակ, Զելենսկին պարզաբանել է, որ դեռ չգիտի, թե օկուպացված տարածքների ո՞ր մասն է Ուկրաինան պահանջելու դրա դիմաց։
«Չգիտեմ, կտեսնենք։ Բայց մեր բոլոր տարածքները կարևոր են, առաջնահերթություն չկա»,- հավելել է Զելենսկին։
News.am