2025-02-12 12:48
Լրատվական գործակալություններ
Ուկրաինային Ադրբեջանի օգնության ընդհանուր գումարը գերազանցել է 40 մլն դոլարը
Ուկրաինային Ադրբեջանի օգնության ընդհանուր գումարը գերազանցել է 40 մլն դոլարը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության բաժնի պետ Ալեսքեր Հասանովը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Ուկրաինա որպես հումանիտար օգնություն ուղարկվել են 134 տրանսֆորմատոր և տրանսֆորմատորային ենթակայանների մասեր, 70 գեներատոր, ինչպես նաև ավելի քան 3,4 մլն մետր էլեկտրական մալուխ։
Հիշեցնենք, որ 1 մլն դոլարի օգնություն ուղարկելու մասին վերջին որոշումը ընդունվել է փետրվարի 5-ին։
News.am