ԱՄՆ-ի ԿՆ-ն պահանջել է չեղարկել տրանսգենդերների սպորտային մրցանակներն ու կոչումները
ԱՄՆ կրթության նախարարությունը նամակ է հղել ԱՄՆ ուսանողական սպորտի ազգային ասոցիացիային (NCAA) և Պետական միջին դպրոցների ասոցիացիաների ազգային ֆեդերացիային (NFHS)՝ խնդրելով զրկել կանանց մարզաձևերում հանդես եկած տրանսգենդեր մարզիկներին ռեկորդներից, կոչումներից և մրցանակներից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
«ԱՄՆ կրթության դեպարտամենտի գլխավոր իրավախորհրդատուի վարչությունն այսօր նամակ է ուղարկել ԱՄՆ ուսանողական սպորտի ազգային ասոցիացիային (NCAA) և Պետական միջին դպրոցների ասոցիացիաների ազգային ֆեդերացիային (NFHS)՝ կոչ անելով նրանց վերադարձնել կանանց կատեգորիաներում հանդես եկած կենսաբանական տղամարդկանց ապօրինի շնորհած ռեկորդները, կոչումները, մրցանակները և ճանաչումը:
Ինչպես նշել են գերատեսչությունից, փոփոխությունները լիովին համապատասխանում են NCAA–ի նոր քաղաքականությանը, որն ուղղված է կանանց մարզաձևերում տղամարդկանց մասնակցությունն արգելելուն:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալության խոսքում հայտարարեց, որ Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականությունն այսուհետ միայն երկու սեռ է ճանաչում՝ արական և իգական։ Բացի այդ, հունվարի 22-ին նա ԱՄՆ կառավարությունում չեղյալ հայտարարեց բազմազանության, հավասարության և ներառականության քաղաքականությունը՝ այն անվանելով խտրական։
«Ներառականության» պրակտիկան կարող է ոտնահարել քաղաքացիական իրավունքները, համոզված է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել իր ենթականերին խրախուսել DEI-ի քաղաքականությունից հրաժարվելը։
Sputnik Արմենիա